Միջազգային տնտեսական և տրանսպորտային փոխկապվածություն

 Տրանսպորտային և տնտեսական փոխկապվածության զարգացումը դիտարկում ենք որպես երկարաժամկետ աճի, մրցունակության բարձրացման և երկրի տարածաշրջանային դերի ամրապնդման հիմնական գործոններից մեկը։ Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է աշխատի Հայաստանի համար։
• Հայաստանի վերածում կայուն տրանզիտ-լոգիստիկ հանգույցի Հարավային Կովկասում,
• արտաքին առևտրի և տրանսպորտային ուղիների արդյունավետության բարձրացում,
• տնտեսական կապերի դիվերսիֆիկացում,
• նոր աշխատատեղերի ստեղծում՝ ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերի միջոցով։
 Մենք ղեկավարվելու ենք հետևյալ սկզբունքներով.
• Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխան վերահսկողություն՝ իր տարածքում գտնվող ամբողջ ենթակառուցվածքի նկատմամբ,
• տրանսպորտային երթուղիների գործարկում՝ բացառապես փոխադարձության հիման վրա,
• ենթակառուցվածքների օգտագործման բացառիկ կամ խտրական ռեժիմների բացառում,
• բոլոր միջազգային համաձայնությունների թափանցիկ և պայմանագրային ամրագրում։
 Առաջնահերթ ենթակառուցվածքային ուղղություններն են
• առաջիկա 2-3 տարվա ընթացքում «Հյուսիս-Հարավ» նախագծի հիմնական հատվածների արագացված ավարտ և փուլային շահագործում,
• ճանապարհային և երկաթուղային կապերի արդիականացում Վրաստանի հետ,
• սահմանային և մաքսային ենթակառուցվածքների զարգացում՝թվային կառավարման համակարգերի ներդրմամբ,
• հիմնական լոգիստիկ հանգույցների թողունակության բարձրացում։
 Միջազգային տնտեսական համագործակցությունը ներառելու է.
• Երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական համաձայնագրերի վերանայում և ընդլայնում,
• պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) միջոցով են թակառուցվածքային ներդրումների ներգրավում,
• համագործակցություն միջազգային ֆինանսական կառույցների և մասնավոր հատվածի հետ։
Այս քաղաքականության իրականացումը կբերի տարանցիկ և լոգիստիկ եկամուտների աճ, նոր աշխատատեղերի ստեղծում ենթակառուցվածքային և սպասարկման ոլորտներում, ներդրումային գրավչության բարձրացում, Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տնտեսական հանգույցի դերի ամրապնդում և տարածաշրջանի կայուն տրանսպորտային փոխկապվածության զարգացում։