Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի և մարզչական շտաբի անդամներին, ինչպես նաև ֆեդերացիայի ղեկավար կազմին:
Ողջունելով մարզիկներին և ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթների կապակցությամբ և ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել: Ձեզ հաջողվեց մեր երկրի, պետության պատիվը բարձր պահել, ինչպես դա արեց տղամարդկանց հավաքականը:Հայաստանն օրեր շարունակ խոսում էր այս հաղթանակի մասին, իսկ անձամբ իմ ուրախությանը չափ չկար:Իհարկե այս գործում իր ավանդն ունի նաև ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոսմյանը, ով նվիրված աշխատում է և, ինչպես տեսնում եք աշխատանքը տալիս է իր ցանկալի արդյունը: Յուրաքանչյուր հարցում ձեր կողքին կանգնած եմ և թող հաջողությունն ու հաղթանակը միշտ ուղեկից լինի ձեզ, Աստված ձեզ պահապան»:
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներն և թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ նախագահին նվիրեցին խորհրդանշական մեդալը և թիմի անդաների ստորագրությամբ գնդակը: Ավանդույթի համաձայն չեմպիոնական գավաթը ի պահ տրվեց «Օլիմպավանի» թանգարանին: