Ավանդույթի համաձայն Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը իսկական տոնի է վերածել գիտելիքի օրը: Երեկ վաղ առավոտից բոլոր սահամանամերձ եւ սահմանապահ գյուղերի երեխաները ստացել են բարեգործական հիմնադրամի պատրաստած անակնկալը՝ պայուսակ եւ գրենական պիտույքներ: Լինելով սահմանապահ գյուղ, լինելով կրակոցների տակ, մեզ համար հաճելի է լինել գնահատված,- ասել են հայրենիքի դարպասները պաշտպանող գյուղացիները, հավելելով՝ կյանք նոր փուլ մուտք գործող դպրոցականներին հիասթափեցնել չի կարելի: Ուսուցիչներն ու ծնողները շեշտել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնության կարեւորությունը փոքրիկների համար: Նրանց գնահատմամբ՝ այն խրախուսական քայլ է, որպեսզի դպրոցականներն ավելի հետաքրքրությամբ լցվեն գիտության նկատմամբ:
Սահմանամերձ գյուղերի երեխաներին բարեգործական հիմնադրամը անակնկալ էր պատրաստել
![](https://tsarukyan.am/wp-content/uploads/2016/12/14192796_10154585116092845_5820567768076924774_n.jpg)