Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հաջորդ անակնկալը եղել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող կանանց համար: Կանանց միամսյակը լավագույն հնարավորություն ու առիթ է արժեւորելու մեր երկրի հասարակական – քաղաքական, մշակույթի ու սպորտի ոլորտի հարյուրավոր երախտավորներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նրանց ուշադրության կենտրոնում է պահում ինչպես ցանկացած տոնի, այնպես էլ գարնանային տոների առիթով: Հարյուրավոր կանանց համար մարտի 8 – ի առավոտը բացվել է անակնկալներով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ոմանց հենց իրենց բնակարաններում, իսկ ոմանց էլ աշխատավայրում, որը մի դեպքում դարձել է մարզումների համար նախատեսված մարզասրահը, շքեղ ծաղկեփնջեր ու նվերներ են մատուցել:
Հաճելի անակնկալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին
