Հայրենական մեծ պատերազմի վետերանները պարգևատրվեցին

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի  71-րդ տարեդարձի կապակցությամբ Աբովյանում և հարակից գյուղերում վետերանների մեծարման և նրանց ավանդը գնահատելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Տոնին ընդառաջ  հիմնադրամի աշխատակիցները  այցելել  են բոլոր վետերաններին,  փոխանցել  Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը և դրամական պարգևներ  հանձնել այսօր արդեն հաղթանակի խորհրդանիշներ համարվող վետերաններին:  Հաղթանակի գործին մեծ ներդրում ունեցած և հաղթանակի բերկրանքը մարտի դաշտում զգացած վետերանների  հուշերը ներկայացվող տեսանյութում: