«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին
Ես գիտեմ, որ մենք ունենք բավարար մասնագիտական ներուժ՝ բարդ հաշվարկների, ստրատեգիական նախագծերի մշակման համար։ Եվ ես գիտեմ, որ մենք պարտավոր ենք ունենալ մեր տարածաշրջանում ստեղծված այսօրվա նոր իրավիճակում մեր ճիշտ հաշվարկված պրոյեկտները, որոնց համար և՛ բանակցել է պետք, և՛ պայքարել, և՛ դաշնակիցներ ձեռք բերել։
Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի քննարկում նախաձեռնեմ, որտեղ չի լինի դատարկախոսություն, իրար վիրավորելու ու մեղադրելու մթնոլորտ, այլ՝ լուրջ մասնագետների, լուրջ գործիչների հետ մի քննարկում, որը գուցե կարող է ունենալ շարունակություն՝ աշխատանքային խմբերի ձևով, որտեղ իսկապես կոնկրետ աշխատանք կարվի՝ մեր երկրի համար շատ կարևոր աշխատանք։