Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն եմ հայտնել իրանցի ժողովրդին

Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների ողբերգական մահը սգում են աշխարհի շատ պետություններում: Դժվարին այս օրերին մենք ևս մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք:
Մեր երկրում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն եմ հայտնել իրանցի ժողովրդին: Իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ առանձնազրույցի ընթացքում սփոփանքի խոսքեր և նեցուկ լինելու պատրաստակամություն եմ փոխանցել: