Հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն

Այս տարի հայ մեծ բանաստեղծի՝ Համո Սահյանի 110-ամյակի առթիվ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակվել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն։
Մեծանուն բանաստեղծի գրական ստեղծագործությունները չէին վերահրատարակվել տասնամյակներ։ Այսօր նոր ձեռնարկը կրկին պոեզիայի սիրահարների սեղանին է։