Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում կանացի հարատև երջանկություն ու ընտանեկան ներդաշնակություն:
Առաջին հերթին ես ուզում եմ իմ շնորհավորանքի ու երախտիքի խոսքն ուղղել բոլոր հերոսածին մայրերին, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Մենք հավերժ պարտք ենք ձեզ և ամեն ինչ պետք է անենք, որ ձեր զավակների սխրանքը մշտապես հիշվի: Փա՛ռք ու պատի՛վ մեր բոլոր հերոսներին…
Հայ կանայք այսօր շատ մեծ ու կարևոր առաքելություն ունեն իրականացնելու: Այսօրվա իրականության մեջ հենց հայ կանայք պետք է նպաստեն ներհանրային հաշտության, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործին: Միայն հայ կնոջը բնորոշ հմայքով, ներողամտությամբ, իմաստությամբ դուք կարող եք վերջ տալ համատարած ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտին, սեր ու հարգանք սերմանել ձեր ընտանիքներում ու ձեր շրջապատում՝ դրանով իսկ նպաստելով ներազգային համերաշխության կայացմանը: Այսօր դա ամենից շատ է պետք մեր երկրին:
Սիրելի՛ հայ կանայք, թող ձեր օջախներում մշտապես թևածեն սերն ու ներդաշնակությունը, մշտապես լսվեն նոր ծնվող մանկան ճիչեր ու թող խաղաղ երկնքի տակ անցնեն գալիքի բոլոր օրերը:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…