VoyagesAfriq միջազգային հեղինակավոր պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է ՀՀ-ում կառուցվելիք Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի թեմային։ Հոդվածում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հատիսի լեռնային շրջանում 2528մ բարձրության վրա շուտով տեղակայվելու է Հիսուս Քրիստոսի հսկա արձանը՝ երկրի քրիստոնեական արժեքների տարածման նպատակով։ Արձանի տեղադրման առաջարկվող վայրը Հատիս լեռն է՝ Երևանից մոտ 30կմ հյուսիս-արևելք։ Քրիստոսի արձանը կունենա մոտ 33մ բարձրություն, որը խորհրդանշում է փրկչի երկնային կյանքի տևողությունը»։