Իմ հրավերով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան, ծանոթացել մարզական համալիրի հնարավորություններին և հետևել մարզումների ընթացքին:
Հայաստանում ներդրումային ծրագրերով հետաքրքրված լեգենդար ֆուտբոլիստի հետ քննարկել ենք նաև ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը:
Հանդիպման ավարտին այցելել ենք Երևանի Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ Նիկոլա Անելկան ծանոթացել է գործարանի պատմությանն ու ավանդույթներին:
Հետագա գործակցության վերաբերյալ խորհելու և առաջարկներ ներկայացնելու կապակցությամբ, Նիկոլ Անելկան առաջիկայում կրկին կայցելի Հայաստան:
Նիկոլա Անելկայի հետ քննարկել ենք նաև ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը
