Տոնական միջոցառում՝ արցախցի մանուկների համար

Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում իսկական ամանորյա տոն էր կազմակերպվել Կոտայքի մարզում ապաստան գտած արցախցի երեխաների համար՝ իրականություն դարձնելու նրանց ամենանվիրական մանկական երազանքը:
Տարեմուտը իրենց ծննդավայրից հեռու դիմավորող այս լուսավոր բալիկները պետք է զգան բոլորիս սերն ու ջերմությունը: