Օգոստոսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Սամբոյի միջազգային մրցաշար, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ, մարզասերներ ամբողջ աշխարհից:
Կրկին շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ շնորհավորանքներս հաղթող մարզիկներին:
Աշնանը կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ սա հրաշալի ստուգատես էր և’ մեր, և’ մարզիկների համար:
Արդեն իսկ օլիմպիական ընտանիքի անդամ Սամբո մարզաձևին մաղթում եմ օլիմպիական բարձունքներ: