Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Շնորհավորում եմ մրցապայքարն ավարտած մեր բոլոր մեդալակիր մարզիկներին, իսկ նրանց ովքեր դեռ չեն սկսել պայքարը՝ մաղթում եմ հաջողություն:
Վստահ եմ առաջիկայում դեռ կունենանք առիթներ հպարտանալու մեր հզոր մարզիկների ձեռքբերումներով: