ՀԱՕԿ նախաձեռնությամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում այսօր տեղադրվեց մեր կենդանի լեգենդի կիսանդրին:
20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը։
Թո՛ղ «Օղակների արքան» իր ներկայությամբ դեռ երկար տարիներ սպորտային մեծ կյանք ճանապարհի իր սաներին: