Աստվածածնի վերափոխման տոնին օծվել են Սբ. Սարգիս եկեղեցու բակում օրեր առաջ տեղադրված կոթողները

Հերոսածին ծնողների ցանկությունը կյանքի կոչվեց. Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կանգնեցվեց խաչքար, որի աջ և ձախ կողմերում տեղադրված կոթողների վրա գրված է վարչական շրջանի 44-օրյա պատերազմում անմահացած 106 հերոսների անունները: