Հանրապետության մշակութային կյանքում ուղիղ վեց օր մեծ աշխուժություն մտցրած և հայ հանդիսատեսին առավել մեծ բավականություն պարգևած Երևանի շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը մոտեցավ տրամաբանական ավարտին: Փառատոնի շրջանակում Հայաստան այցելած աշխարհահռչակ ռեժիսորներն ու դերասնները այսօր հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ: Աշխարհահռչակ ռեժիսորները շնորհակալություն են հայտնել փառատոնի հովանավոր Մուլտի Գրուպ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեցող հեղինակավոր փառատոնի անցկացմանը աջակցելու համար: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ միշտ պատրաստ է աջակցել մեր հանրապետության դերն ու հեղինակությունը աշխարհում բարձրացնող ցանկացած միջոցառման:
Հանդիպում շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնի ռեժիսորների հետ
