ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ այսօր քաղաքամայր Երևանում վեր է խոյացել Արարատ 73-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Արձանի բացման հանդիսավոր արարողության օրը պատահական չի ընտրվել. ուղիղ 43- տարի առաջ այս օրն էր Արարատը դարձել խորհրդային միության գավաթակիր ՝ կերտելով հայկական ֆուտբոլի փառահեղ էջը:
Վեր է խոյացել Արարատ 73-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը
