Հայաստանում և համայն աշխարհում բնակվող սիրելի´ ՌԴ քաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: Եղբայրական ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում: Գաղտնիք չէ, որ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն այսօր առանցքային և լրջագույն դերակատարում ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում և ես լիահույս եմ, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն օրեցօր էլ ավելի են զարգանալու դաշնակցային փոխգործակցության ոգով: Պետական կարևորագույն այս տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նաև ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի իմ գործընկերներին, որոնց հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի շուրջ 14 տարվա արդյունավետ գործակցություն: Ես վստահ եմ, որ մեր գործընկերության ռազմավարական բնույթը թույլ է տալիս համատեղ ջանքերով հասնել առավել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով` ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: Աստված պահապա´ն հայ և եղբայրական ռուս ժողովրդին…