Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Սուրբ Ծնունդը հույսի, մխիթարության և փրկության ավետիս է: Թող բոլորիս օջախներում Սուրբ Ծննդյան օրհնությունը և զորությունը տիրի: Թող Տերը խաղաղություն պարգևի ամենքիս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ.
Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: