Կարճատև դադարից հետո «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերսկսում է լայնամասշտաբ սոցիալական ծրագրերը: Հակահամաճարակային կանոնների խիստ սահմանափակումների վերացումից հետո հիմնադրամում առաջին անգամ սոցիալական աջակցության ծրագիր են իրականացրել: Հանրապետության տարբեր համայնքներից սոցիալապես անապահով 200 ընտանիքի դրամական օգնություն է հատկացվել: Հիշեցնենք, որ «Ծառուկյան» հիմնադրամը կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ամիսներ շարունակ 3 ուղղությամբ խոշոր ծրագրեր էր իրականացրել: 300 հազար ընտանիքի սննդով լի տոպրակներ էին հատկացվել, ֆերմերներն ապահովվել էին պարարտանյութով, մայրաքաղաքի փողոցներում կատարվել էին ախտահանման աշխատանքներ:
Հիմնադրամը վերսկսել է սոցիալական աջակցության ծրագրերը
