Աջակցություն սահմանամերձ Տավուշի 1000-ավոր բնակիչների

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում է եղել նաև Տավուշ մարզը: Նոյեմբերյանի և Բերդի սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչներին ևս հատկացվել են առաջին անհրաժեշտության սննդամթերքով, խմիչքով և քաղցրավենիքով լի ծանրոցներ: Մի քանի օր շարունակ՝ առավոտից մինչև գիշեր, արկղերով բեռնված մեքենաները եղել են սահմանի ամբողջ երկայնքի բնակավայրերով, տեղ հասցրել անհրաժեշտ օգնությունը: