«Արմավիրի կանանց խորհուրդ տարածաշրջանային ասոցիացիա»-ն նշել է կազմավորման 60-ամյակը: Հոբելյանական օրվա առթիվ Արմավիրի Մշակույթի տանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ անցկացվել է տոնական միջոցառում, որին մասնակցել են Արմավիրի մարզի հոգևոր առաջնորդը, մարզպետի տեղակալը, բազմաթիվ հյուրեր: Մշտապես կարևոր համարելով կանանց դերն ու ներգրավվածությունը մեր երկրի հասարակական- քաղաքական կյանքում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 60-ամյա հոբելյանի առթիվ գեղեցիկ անակնկալ է պատրաստել ասոցիացիայի անդամների համար:
«Արմավիրի կանանց խորհուրդ» ասոցիացիան նշել է հիմնադրման 60-ամյակը
![](https://tsarukyan.am/wp-content/uploads/2019/11/f15eb09d8d596eed62259ca7806ce8c6_XL.jpg)