«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզում ամփոփել է հայրենիքի պաշտպաններին և նրանց ծնողներին ուղղված նախաձեռնությունը: Մարզում 470 ընտանիք բարեգործական հիմնադրամից Արցախի զորամասեր մեկնելու և իրենց որդիներին տեսակցելու հնարավորություն է ստացել՝ տեղ հասցնելով նաև հիմնադրամի՝ առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով պատրաստած ծանրոցները: Այս տարվա վերջին ծրագրին մասնակցել են Գավառի և հարակից համայնքների զինծառայողների ծնողները, որոնց հետ ճանապարհ ընկնելուց առաջ հանդիպել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մարզի մոտ հարյուր անապահով ընտանիք էլ հիմնադրամից առաջին անհրաժեշտության սննդամթերք է ստացել: