Հայ մարզիկները կուղևորվեն ձմեռային օլիմպիական փառատոն

Փետրվարի 9-ից 16-ը Սարաևոյում կկայանա ձմեռային օլիմպիական փառատոնը, որին 5 մարզիկով կմասնակցի նաև Հայաստանը։ Մրցավայր մեկնելուց առաջ հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են անհրաժեշտ մարզագույք և հանդերձանք: