ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյանում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Նախնական հաշվարկով՝ կառուցվելու է 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք: Թաղամասն ունենալու է նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, զրուցարաններ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարմարությունները: Չնայած ձմռան ցրտին, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, այս օրերին էլ լայն թափով շարունակվում են շինարարական և բետոնալցման աշխատանքները: Գագիկ Ծառուկյանը շինարարներին ու մասնագետներին հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես շենքերի սեյսմակայունությանը:
Աբովյանի երիտասարդական թաղամասի շինարարությունն ընթացքի մեջ է
