«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Տավուշի մարզում: Իջևան քաղաքում ԲՀԿ առաջնորդը հանգամանալից ներկայացրել է «Իմ խոսքը գործ է», «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր» կարգախոսի հիմքում դրված նախընտրական ծրագրի դրույթները, խոսել սահմանամերձ և սահմանապահ Տավուշի հիմնախնդիրների մասին: Գագիկ Ծառուկյանը տավուշցիներին վստահեցրել է՝ անկախ նրանից, թե ով որքան տոկոս կստանա առաջիկա ընտրությանը, ինքը միշտ եղել է և շարունակելու է լինել ժողովրդի կողքին :
Նախընտրական հանրահավաք Իջևան քաղաքում
