«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: ԲՀԿ առաջնորդին նախ ընդունել է Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում գործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի, ինչպես նաև կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ: Մոսկովյան հանդիպումների ընթացքում չի շրջանցվել նաև դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունների թեման:
Բարձր մակարդակի հանդիպումներ ՌԴ Պետդումայում
