Այց Աբովյանում կառուցվող երիտասարդական թաղամասի շինհրապարակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Աբովյան քաղաքում իր նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամաս: Ծանոթանալով թաղամասում մեկնարակած հողային աշխատանքներին՝ Գագիկ Ծառուկյանը աբովյանցիներին վստահեցրել է՝ սոցիալական բնակարանշինության ծրագրի նպատակն այն է, որ մարդը կարողանա իր աշխատավարձով բնակարանի տեր դառնալ: Երիտասարդական բնակելի թաղամասում նախնական հաշվարկով կառուցվելու է 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք, թաղամասն ունենալու է նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, զրուցարաններ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարմարությունները: «Անգամ ձմռանը շինարարական աշխատանքները չեն դադարելու»,- խոստացել է Գագիկ Ծառուկյանը: