Թուրքմենաստանի մայրաքաղաք Աշխաբադից Հայաստան է ժամանել ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին փայլուն էր հանդես եկել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 7 մեդալ, որից 2-ն ամենաբարձր հարգի: Մեր ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են հարյուրավոր մարզասերներ: Հաղթանակած չեմպիոններին ու աշխարհի ռեկորդակիրներին հայրենիքում դիմավորել է նաև մարզաշխարհի ղեկավարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: