Դսեղում մշակութային ու սպորտային կյանքը նոր թափով է զարգանում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ հիմնովին վերանորոգվել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու դպրոցի մարզադահլիճը: Խնդիրների մասին Գագիկ Ծառուկյանին հայտնել էին Դսեղ կատարած այցի ընթացքում: Նա վստահեցրել էր, որ Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանն ու դպրոցի մարզադահլիճը կվերանորոգվեն ամենասեղմ ժամկետում: Խոստումն արդեն վերածված է իրականության:
Վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը
