«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել է կոնցեռնին պատկանող ձեռնարկություններում , ծանոթացել ներդրումային խոշոր ծրագրերին, որոնցից մեկում՝ Կեմպինսկի հյուրանոցում, շեյխի ընտանիքը ևս ունի մասնաբաժին: Ալ Սաբահը հայտարարել է, որ հիմնվելով Գագիկ Ծառուկյանի հետ երկարամյա ընկերության, անձանական և գործնական ամուր կապերի վրա, պատրաստ է կատարել խոշոր ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում: «Ես մեծ վստահություն ունեմ իմ եղբոր՝ Գագիկի նկատմամբ, նա միշտ հավատարիմ է իր տված խոսքին, մեր թագավորական ընտանիքը մեծ հավատ է տածում նրա կառավարական ունակությունների, առաջնորդի նրա ջիղի նկատմամբ: Հաշվի առնելով այդ ամենը՝ պատրաստ ենք այստեղ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է»,-ասել է շեյխ Ալ Սաբահը:
«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ
