ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Աշխատանքային այցի նպատակը գործակցությանը նոր թափ հաղորդելն ու առաջիկայում համատեղ ջանքերով նոր ծրագրեր կյանքի կոչելն է: Հիշեցնենք, դեռ նախորդ տարի, խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, շեյխ Ալ Սաբահը հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակի դեպքում պատրաստ է միլիարդավոր դոլարների ներդրում կատարել Հայաստանում: ԱՆՕԿ նախագահը շեշտել էր, որ ցանկության հիմքում Գագիկ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններն են և նրա հանդեպ ունեցած վստահությունը:
Հայաստանում է ԱՆՕԿ նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը
