«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ հանդես է եկել սոցիալական խոշորամասշտաբ նախաձեռնությամբ: Ուշադրության առանցքում կրկին սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիներն են: Նրանց նամակներն, ուղղված հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին, անարձագանք չեն մնացել: Երևանում ու մարզերում բնակվող հարյուրավոր քաղաքացիների հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:
Հերթական ֆինանսական աջակցությունը՝ 100-ավոր քաղաքացիներին
