Մոտ մեկ միլիոն քառակուսի մետր տարածքում արդյունաբերական խոշոր քաղաք կառուցելու՝ Մուլտի գրուպ կոնցեռնի և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ գրուպ» ընկերության համատեղ ներդրումային նախագիծը լայն թափով շարունակվում է: Հայաստանի երբեմնի հզոր տեքստիլ արդյունաբերությունը վերակենդանացնելու նպատակով մետ մեկ տարի առաջ կողմերի միջև կնքվեց ներդրումային պայմանագիր: Այն նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 7000 աշխատատեղ: Ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցելու է 500 միլիոն դոլարը: Խոշորամասշտաբ ներդրումային ծրագրով Հայաստանում մոտ 13 գործարան կկառուցվի: Առաջինը կլինի սրբիչի գործարանը, որի բացումը նախատեսված է առաջիկա օրերին: Աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Սաբաղ գրուպ» ընկերության հիմնադիր Ամար Սաբաղի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ-ում լայն թափով շարունակվում է արդյունաբերական խոշոր քաղաքի կառուցումը
