Աբովյան քաղաքը տոնել է հիմնադրման 55-րդ տարեդարձը: Հոբելյանական օրվա առթիվ քաղաքի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել: Ավանդույթի համաձայն, հարազատ քաղաքի տարեդարձին ներկա է գտնվել նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է հերթական մեծամասշտաբ նախաձեռնության մասին: Աբովյան քաղաքում երիտասարդ ընտանիքների համար աննախադեպ պայմաններով սոցիալական բնակարանաշինության ծրագիր կիրականացվի:
Աբովյան քաղաքի 55-ամյակին նվիրված տոնակատարությանը
