Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 3 տարի անընդմեջ, բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի Բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: Հավատարիմ մնալով խոստմանը՝ ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամն այս տարի ևս փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձավճարը:
Լիբանանահայ ուսանողները կշարունակեն ուսումը Հայստանի բուհերում
