Ամենայն hայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեծ լոռեցու ծննդավայր՝ Դսեղ գյուղ: Գագիկ Ծառուկյանը շրջել է Հովհաննես Թումանյանի հայրական օջախում, տուն-թանգարանի վարիչի խնդրանքով պատրատակամություն հայտնել ոչ միայն լուծել թանգարանի բոլոր խնդիրներն, այլև անել ամեն ինչ, որ 2019 թ փետրվարի 19-ին մեծ գրողի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն անցնեն ամենաբարձր մակարդակով: Գագիկ Ծառուկյանը լսել է նաև Դսեղ գյուղի մյուս խնդիրները և խոստացել կարճ ժամանակում լուծել դրանք:
Այց Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնակատարություններին ընդառաջ
