Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը սեպտեմբերի 15-ից սկսել է խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: Ավանդույթի համաձայն՝ Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մթերման մեկնարկից առաջ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, հայտնել իր անվերապահ աջակցությունը: «Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը կբարձրացնի խաղողի մթերման արժեքն ու գյուղացուց բերքը կընդունի ամենաբարձր գնով՝ մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամ»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նա նաև հայտնել է, որ խաղողի մթերման գործընթացը լինելու է իր ամենօրյա վերահսկողության ներքո: Մինչև խաղողի ընդունման ավարտը մթերման կայաններն աշխատելու են գերհագեցած ռեժիմով, գյուղացիներն էլ, ինչպես միշտ, գումարը ստանալու են բերքը հանձնելուն պես:
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը կբարձրացնի խաղողի մթերման գինը
