Հանդիպում հեծանվասպորտի և ջրացատկի Եվրոպայի մեդալակիրների հետ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է մինչև 23 տարեկանների հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին և ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին:  ՀԱՕԿ նախագահը շնորհավորել է հաղթանակած մարզիկներին և հայտնել, որ մեծ ակնկալիքներ ունի նրանցից: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցում նեցուկ լինել մեր մարզիկներին, որպեսզի նրանք սպորտում էլ ավելի մեծ հաջողություններ գրանցեն: