Սրտի մեծ կսկիծով տեղեկացա «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Անդառնալի է նրա կորուստը ինչպես հայ մարզաշխարհի, այնպես էլ համայն հայության համար: «Արարատ 73»-ի պատմական փառահեղ հաղթանակը կերտողներից մեկը հենց Ալյոշա Աբրահամյանն է: Նա կենդանի լեգենդ էր և մեր ազգի հպարտություններից մեկը: Ես մշտապես ասել եմ, որ լեգենդներին պետք է գնահատել և հարգել կենդանության օրոք, և հենց դա էր պատճառը, որ ես կառուցեցի «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը, որը պահպանվելու է դարեդար և սերունդներին հիշեցնելու է «Արարատ 73»-ի ոսկե թիմին: Ամբողջ հայ մարզաշխարհի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալյոշա Աբրահամյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա մեր բոլորի սրտերում: