Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներին, որոնք փայլուն էին հանդես եկել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ Հռոմում կայացած հին աշխարհի առաջնությունում մեր երիտասարդ ըմբիշները նվաճել էին 10 մեդալ, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի: Ընդ որոմ, թե՛ ազատ, թե՛ հունահռոմեական ոճի մեր հավաքականները մրցանակային տեղ են գրավել նաև թիմային պայքարում:
Հանդիպում աննախադեպ հաջողություն գրանցած երիտասարդ ըմբիշների հետ
