Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վարդենիս քաղաքը նոր աղբատար ավտոմեքենա ունի: Քաղաքի աղբահանության խնդիրը պատշաճ կազմակերպելու և մաքուր քաղաք ունենալու նպատակով` համայնքի ղեկավարն ու բնակիչները դիմել էին Գագիկ Ծառուկյանին: Առաջնահերթ համարելով սահմանամերձ համայնքերին ցուցաբերվող աջակցությունը՝ ԲՀԿ առաջնորդը վարդենիսցիների խնդրանքին անմիջապես դրական լուծում է տվել: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ Վարդենիս քաղաքն արդեն ժամանակակից չափորոշիչներին համապատասխան աղբատար մեքենա ունի:
Հիմնադրամն աղբատար մեքենա է նվիրաբերել Վարդենիս քաղաքին
