Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն, անմիջապես արձագանքելով Արարատցեմենտ ընկերության աշխատակիցների բաց նամակին՝ այցելել է գործարան, հանդիպել աշխատակազմի հետ: Հարց ու պատասխանի ընթացքում գործարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունը՝ այն է Իրանից մեծ քանակի ցեմենտի ներկրման պատճառով տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը, գործարանը փակման վտանգի առջև է: Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է գործարանը վերագործարկել, որպեսզի 1300 աշխատողներն անգործ չմնան: Գագիկ Ծառուկյանի արագ արձագանքն ու խնդրին տված լուծումը Արարատցեմենտի աշխատակիցներին բավարարել է:
Արձագանք Արարատցեմենտի աշխատակիցների բաց նամակին
