Ֆինանսական աջակցություն հիմնադրամին դիմած հարյուրավոր քաղաքացիներին

«Բարեգործության» մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարանը քննարկելու է հունիսի 19-ին կայանալիք արտահերթ նիստում, առաջին հերթին հարված է սոցիալապես անապահով խավին: Այս մասին մտահոգություն են հայտնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությանը դիմած հարյուրավոր քաղաքացիներ: Հերթական սոցիալական ծրագրի իրականացման ընթացքում նրանք նշել են, որ պետությունը սահմանափակումներ դնելու փոխարեն բարեգործությամբ զբաղվող մարդուն պետք է օգնի: Առավել ևս Հայաստանի նման երկրում, որտեղ աղքատության պաշտոնական ցուցանիշը գերազանցում է 30 տոկոսը: