Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի անդամներին, ովքեր վերջերս հաղթական ելույթներ են ունեցել Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը: Մեր ընտրանին աշխարհի առաջնությունում նվաճել էր 23 մեդալ, որոնցից 18 ոսկե, 4 արծաթե և մեկը բրոնզե: Հաղթանակով վերադաձած մարզիկներին Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ չնայած մարզաձևն օլիմպիական չէ, սակայն ինքը, որպես հայրենական սպորտի ղեկավար, պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը՝ այն զարգացնելու համար
Հանդիպում հաղթանակով վերադարձած ուժային եռամարտիկների հետ
