Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է բազկամարտի Հայստանի հավաքականին, որը փայլուն ելույթ էր ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհի առաջնությունից հայ բազկամարտիկները հայրենիք են բերել 14 մեդալ, որոնցից 7 ոսկի: Եվրոպայի առաջնությունում հաջողության էր հասել նաև Գագիկ Ծառուկյանի որդին, ով արժանացել է բրոնզե մեդալի:
Հանդիպում Սոֆիայից հաղթանակով վերադարձած բազկամարտիկների հետ
