Հանդիպում «Արարատ Ցեմենտ» գործարանի աշխատակազմի հետ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ընդառաջելով Արարատ Ցեմենտ գործարանի աշխատակիցների խնդրանքին, հանդիպել է նրանց հետ, բաց ու անկաշկանդ մթնոլորտում քննարկել առկա խնդիրները: Նա հերքել է շրջանառվող տեղեկությունը, թե իբր գործարանը փակման եզրին է և հորդորել է ցանկացած լուրի իսկությունը ճշտել անձամբ իրենից: Գագիկ Ծառուկյանը նշել է նաև, որ երկրի տնտեսության ծանր վիճակն իր ազդեցությունն է թողել գործարանի վրա: Մի կողմից գազի և էլեկտրաէներգիայի բարձր վճարները, մյուս կողմից ցեմենտի սպառման անկումը: Ստեղծված դժվարին իրավիճակում գործարանի ավելի քան 1200 աշխատակցից և ոչ մեկը չի կրճատվել, չնայած նրան, որ արտադրական գործընթացը հնարավոր է իրականացնել 500-ից 600 հոգու միջոցով: Գագիկ Ծառուկյանը լուծում է տվել նաև հանդիպմանը բարձրաձայնված բոլոր խնդիրներին: