Մայիսյան եռատոնի կապակցությամբ այսօր մայրաքաղաքի սրտում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Անմահ գունդ խորագրով մասշտաբային միջոցառումը՝ քայլերթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը, հարգանքն ու հպարտությունը կերտած հաղթանակների նկատմամբ։ Անմահ գունդ միջոցառումը կազմակերպվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի և անձամբ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Քայլերթի մասնակիցներն անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, ճանապարհին նրանց է միացել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Անմահ գունդ» միջոցառումը կազմակերպվել է անձամբ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ
