Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, հերթական անգամ Հայրենական մեծ պատերազմի վետերանները արժանացել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ուշադրությանը: Հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ Աբովյանում և հարակից գյուղերում հիմնադրամը հանդես է եկել վետերանների մեծարման և նրանց ավանդը գնահատելու նախաձեռնությամբ: Տոնին ընդառաջ հիմնադրամի աշխատակիցները այցելել են վետերանների բնակարաններ և փոխանցել են Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձն ու դրամական պարգևներ և նվերներ: Հաղթանակի գործին մեծ ներդրում ունեցած և հաղթանակի բերկրանքը մարտի դաշտում զգացած վետերանների հուշերը:
Դրամական պարգևներ և նվերներ վետերաններին
